Երեկ՝ օգոստոսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Այս մասին հայտնում է Shamshyan․com-ը։
Ժամը 12։15-ի սահմաններում Եղվարդ քաղաքի բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է մարզի գյուղերից մեկը, որտեղ տներից մեկում հայտնաբերել են երեխայի կախված դի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում՝ տան տանիքում ձգումներ կատարելու մետաղյա ձողից սպորտային գոտիով կախված վիճակում հայտնաբերել են 14-ամյա Զ․Պ․-ի դին։
Դիակի արտաքին զննությամբ՝ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Գ․ Շամշյանի տեղեկություներով՝ երեխան սովորում էր իրենց գյուղի դպրոցի 8-րդ դասարանում։
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում