Այսօր՝ հուլիսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Գետարգել գյուղի գերեզմանոցում տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված գերեզմաններում հայտնաբերել են Կոտայքի մարզի բնակիչ 66-ամյա Սամսոն Խ․-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով՝ Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը այցելել է իր զոքանչի գերեզման, որտեղ էլ հանկարծամահ է եղել։