Երեկ՝ փետրվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 10:40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ, բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ՝ 23-ամյա Սերգեյ Ջ-ի վարած «ԳԱԶ 24» մակնիշի 43 ՍՍ 560 համարաիշի և 29-ամյա Ռազմիկ Գ-ի վարած Mercedes մակնիշի 35 CM 223 համարանիշի ավտոմեքենաները։
Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 2 վարորդներն ու Mercedes-ի ուղևոր Կոտայքի մարզի բնակիչ, 35-ամյա Կարեն Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված Mercedes-ի վարորդն ու նրա ուղևորը ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայողներ, իսկ բախման հետևանքով էլ Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել բաժանարար գոտու գազոնի մեջ։
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում