Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ ապրիլի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։10-ի սահմաններում Mercedes մակնիշի 34 TF 494 համարանիշի ավտոմեքենայի վարորդ՝ Երևանի բնակիչ, 38-ամյա Կարեն Մուրադյանը Նոր Գեղի-Արգել ավտոճանապարհի Արգել գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 70 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Վարորդին առաջինը օգնության են հասել ժողովրդին հայտնի Լուսակերտի զորամասի ծառայողները, և մինչ կժամաներ շտապօգնության բրիգադը, զորամասի բուժանձնակազմը առաջին անհրաժեշտ օգնությունն է ցուցաբերել վիրավորին։
Հավաքվածներն արդարացիորեն ասում էին, որ վթարի պատճառը եղել է խորդուբորդ ճանապարհը և այն ավելի շատ հիշեցնում է «մինի խրամատներ», և վարորդը, ով, Գ. Շամշյանի տեղեկություններով, աշխատում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես դիվիզիոնի հրամանատար, կոչումով փոխգնդապետ է, ընկել է խորդուբորդի մեջ և չկարողանալով կառավարել ավտոմեքենան, տեղի է ունեցել վթարը։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում