▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կուտակայինի համար կատարված վճարումները կվերադարձվեն, եթե...

 

Ազգային ժողովի արտահերթ նիստում սկսվել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրինագծի քննարկումը: 

Ազգային ժողովի արտահերթ նիստում սկսվել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրինագծի քննարկումը: 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ պետական հատվածի աշխատողների համար իրականացրել են աշխատավարձի բարձրացում՝ հուլիսի մեկից,  որով տնօրինվող եկամուտի նվազեցում թույլ չի տրվի, իսկ նրանք, ովքեր աշխատում են ոչ պետական հատվածում, կարող են կամավոր մասնակցել համակարգին.

«Կատարված վճարումները՝ հաշվարկված ԿԲ-ի սահմանած տոկոսադրույքով, համապատասխան ժամանակահատվածում հետ կվերադարձվի այն անձանց, ովքեր ցանկություն կհայտնեն ստանալ գումարը և ոչ թե թողնել իրենց հաշիվներին՝ շարունակելով մասնակցել համակարգին»,-ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ պետական հատվածում աշխատողների թիվը 65.000-ն է:

Նշենք, որ փաթեթը նախատեսում է 2014թ. հուլիսի 1-ից համակարգը գործարկել պետական հատվածի աշխատողների համար, իսկ մասնավոր հատվածի համար՝ ներդնել կամավոր, երեք տարի ժամկետում՝ փուլային ճանապարհով: 2014թ. հունվարի 1-ին ուժի մեջ մտած օրենսդրությամբ սահմանված պարտադիր վճարը այլևս չի կատարվելու, օրենքով սահմանվում է պետբյուջե կատարվող նպատակային սոցիալական վճար՝ 5 տոկոս դրույքաչափով: Առաջարկվում է սահմանել 500 հազար դրամ աշխատավարձի շեմ, որից ավելիի դեպքում սոցվճար չի կատարվելու, այսինքն՝ առավելագույն սոցվճարը բոլորի համար լինելու է 25 հազար դրամ՝ կախված աշխատավարձի չափից: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее