▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կողմնորոշվե'ք, ես ո՞ր դերակատարն եմ.Աշոտյանն ու Փաշինյանը կրկին իրար չհասկացան

 

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի` ԱԺ-ում հնչեցրած հարցն այսօր վերաբերում էր կրթության ոլորտում տեղի ունեցող հրատապ իրադարձության: նա նշեց, որ ուսխոևհուրդների հանրապետականացման վերաբերյալ արդեն քննարկում եղել է և երեկ տեղեկացել է, որ Երևանի Տնտեսագիտական համալսարանի հայտնի պատմության հերոսներից մեկը գործուղվել է Գյումրիի մասնաճյուղ, որ հանրապետականացնի այնտեղի ուսանողական խորհուրդը: Ինչը բողոքի ալիք է բարձրացել համասարանում և բարեբախտաբար, ընտրությունները ձախողվել են.
«Սա ցույց է տալիս, որ մեր նախորդ քննարկումներից հետևություններ չեք արել, և եթե չարվեն` ստիպված պետք է կրկին անդրադառնանք այդ թեմաներին»,-նկատեց պատգամավորը:
«Ես հույսեր չունեմ, որ Դուք ինչ-որ բաներ կարող եք մոռանալ: Զավեշտալին այն է, որ ինձ մեղադրում էիք հանրապետականացումների մեջ, հետո ինձ խնդրում են խառնվել` այն կանխելու համար: Կողմնորոշվեք, ես որ դերակատարն եմ ըստ Ձեզ: Չեմ կարծում, որ ԿԳ նախարաը պետք է խառնվի պետական բուհերից մեկի մասնաճյուղի ուսխորհրդի ընտրության գործընթացին: Եթե ուսանողը ունի քաղաքական հայացքներ` ԲՈՒՀ-ից դուրս, ապա կարող է դրանք օգտագործել և իրացնել: ԲՈՒՀ-ի ներսում ՕԵԿ-ականերն էլ, հանրապետականներն էլ, ՀԱԿ-ականներն էլ կարող են առաջադրվել և լինել դեկաններմ ռեկտորներ և այլն: Ինչ է նշանակում` Հնարապետական է, թող չմասնակցի: Մարդու իրավունքների սահմանափակման փորձ` քաղաքական հայացքների համար»:
Նիկոլ Փաշինյանը շարունակեց՝ ասելով. «Փորձեմ մեկ րոպեում արձագանքել ձեր կես ժամանոց ճառին: դուք սխալ հասկացաք: Ես այստեղ Ձեզանից ու Ձեր առավարությունից որևէ բան խնդրելու ոչ մտադրություն ունեմ, ոչ` ցանկություն: Ինչպես նախկինում, հիմա էլ ասում եմ` որպես ԿԳ նախարա, ու Տնտեսագիտական համալսարանի խորհրդի անդամ կասեցրեք ձեր ուսանողական բանդաների քայլերը, հակառակ դեպքում քաղաքացիները դա կանեն իրենց հասու մեթոդներով: Ես չեմ խնդրում,  ձեզ զգուշացնում եմ, հետո չասեք՝ թե չենք զգուշացրել»:
Արմեն Աշոտյանն արձագանքեց` ասելով. «Ես Ձեր զգուշացումների կարիքը չունեմչ եմ էլ թույլ տա համակարգի մասին խոսել քողարկված սպառնալիքների լեզվով: Մեր խոսակցության այս տոնը հարիր չէ ոչ Ձեզ՝ որպես խոստումնալից քաղաքական գործչի, և  ոչ էլ ինձ՝ որպես ԿԳ նախարար: 

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի` ԱԺ-ում հնչեցրած հարցն այսօր վերաբերում էր կրթության ոլորտում տեղի ունեցող հրատապ իրադարձության: Նա նշեց, որ ուսխորհուրդների հանրապետականացման վերաբերյալ արդեն քննարկում եղել է և երեկ տեղեկացել է, որ Երևանի Տնտեսագիտական համալսարանի հայտնի պատմության հերոսներից մեկը գործուղվել է Գյումրիի մասնաճյուղ, որ հանրապետականացնի այնտեղի ուսանողական խորհուրդը: 

«Բողոքի ալիք է բարձրացել համալսարանում և, բարեբախտաբար, ընտրությունները ձախողվել են Սա ցույց է տալիս, որ մեր նախորդ քննարկումներից հետևություններ չեք արել, և եթե չարվեն` ստիպված պետք է կրկին անդրադառնանք այդ թեմաներին»,-խոսքն ուղղելով ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին` նկատեց պատգամավորը:

«Ես հույսեր չունեմ, որ Դուք ինչ-որ բաներ կարող եք մոռանալ: Զավեշտալին այն է, որ ինձ մեղադրում էիք հանրապետականացումների մեջ, հետո ինձ խնդրում են խառնվել` այն կանխելու համար: Կողմնորոշվե'ք, ես ո՞ր դերակատարն եմ, ըստ Ձեզ: Չեմ կարծում, որ ԿԳ նախարաը պետք է խառնվի պետական բուհերից մեկի մասնաճյուղի ուսխորհրդի ընտրության գործընթացին: Եթե ուսանողը ԲՈՒՀ-ից դուրս ունի քաղաքական հայացքներ, ապա կարող է դրանք օգտագործել և իրացնել: ԲՈՒՀ-ի ներսում ՕԵԿ-ականերն էլ, հանրապետականներն էլ, ՀԱԿ-ականներն էլ կարող են առաջադրվել և լինել դեկաններ, ռեկտորներ և այլն: Ինչ է նշանակում` Հանրապետական է, թող չմասնակցի: Մարդու իրավունքների սահմանափակման փորձ` քաղաքական հայացքների համար»,-ասաց նախարարը:

Նիկոլ Փաշինյանը շարունակեց՝ ասելով. «Փորձեմ մեկ րոպեում արձագանքել Ձեր կես ժամանոց ճառին: Դուք սխալ հասկացաք: Ես այստեղ Ձեզանից ու Ձեր կառավարությունից որևէ բան խնդրելու ոչ մտադրություն ունեմ, ոչ` ցանկություն: Ինչպես նախկինում, հիմա էլ ասում եմ` որպես ԿԳ նախարար, ու Տնտեսագիտական համալսարանի խորհրդի անդամ` կասեցրեք ձեր ուսանողական բանդաների քայլերը, հակառակ դեպքում քաղաքացիները դա կանեն իրենց հասու մեթոդներով: Ես չեմ խնդրում,  զգուշացնում եմ, հետո չասեք, թե չենք զգուշացրել»:

Արմեն Աշոտյանն արձագանքեց` ասելով. «Ես Ձեր զգուշացումների կարիքը չունեմ, չեմ էլ թույլ տա համակարգի մասին խոսել քողարկված սպառնալիքների լեզվով: Մեր խոսակցության այս տոնը հարիր չէ ոչ Ձեզ՝ որպես խոստումնալից քաղաքական գործչի, և  ոչ էլ ինձ՝ որպես ԿԳ նախարարի»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее