Թարմացված․ Գիշերն անհայտ անձն ավելի քան 15 անգամ կրակել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ կուսակցությունից հեռացված Թաթուլ Ասիլյանի կնոջ՝ Քասախի տան վրա, որտեղ փաստացի ապրում է նաև Ասիլյանը: «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ կրակոցները հնչել են անձնական հողի վրա: «Ոմն Ուջանցի Հարութ անունով մի երիտասարդ անձնական կապի մեջ է եղել Ասիլյանի՝ արտասահմանում գտնվող քենու հետ: Զերծ մնալով անձնական դաշտ մտնելուց՝ նշենք միայն, որ գիշերը Կոտայքի մարզի ոստիկանները հայտնաբերել և ձերբակալել են հիշյալ Ուջանցի Հարութին: Հանգամանքները պարզվում են:
ՀՀ ՆԳՆ լրատվականից հաստատեցին տեղեկությունը»,- գրում է լրատվամիջոցը։
***
Այսօր՝ հունվարի 14-ին, ժամը 00:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին տեղեկություններ են ստացվել, որ Քասաղ գյուղում կրակոցներ են հնչել: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ կրակոցները հնչել են Չարենցի փողոց թիվ 2-րդ տան ուղղությամբ։ Դեպքի վայրում հայտնաբերվել է ինքնաձիգից արձակված մոտ 20 պարկուճ և 8 գնդակ, երկաթե դարպասի վրա էլ՝ կրակոցի 16 հետք, տան պատերին նույնպես հայտնաբերվել են կրակոցի հետքեր։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տունը, որի ուղղությամբ արձակվել են կրակոցները, պատկանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ վերջերս կուսակցությունից հեռացված Թաթուլ Ասիլյանին, վերջինը կրակոցների պահին ընտանիքի անդամների հետ եղել է տանը ու, բարեբախտաբար, նրանք չեն տուժել։ |