Կրակոցներ են հնչել Երևանի Կոմիտասի 44 շենքի բակում, կա վիրավոր, հայտնում է ԱրմԼուր․am-ը։
Նշված վայրից հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։
Կայքի տեղեկություններով՝ վիրավորը քրեական պատմություններով հայտնի «Չաղ Ռուստամի» հայրն է։
Ինքը՝ Ռուստամ Ստեփանյանը, մեկ այլ քրեական հեղինակության սպանության կասկածանքով կալանքի տակ է։


