▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրակոց Երևանում. հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Արտյոմ Կանևսկոյի ընկերը

Այսօր՝ փետրվարի 9-ին, կրակոց է հնչել Երևանում: Ժամը 16:30–ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ սրունքի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 47-ամյա Վարդան Գևորգյանն է, ով ըստ բժիշկների, այս պահին ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ Վ. Գևորգյանը հիվանդանոց է տեղափոխվել Կիլիկիա թաղամասի Ադանայի փողոցի թիվ 23 հասցեի մոտից:

Արդեն տեղում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են գազային ատրճանակի 1 հատ պարկուճ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորը Կիլիկիայում հայտնի «Կոդո» մականվամբ Արման Գևորգյանի եղբայրն է, ովքեր թաղամասում բնութագրվում են դրական, միշտ սատար են կանգնել սոցիալապես անապահով վիճակում գտնվող մարդկանց:

Վիրավորը նաև քրեական աշխարհում հայտնի, վերջերս «Բարի կամքի դեսպան» կոչմանն արժանացած Արտյոմ Հարությունովի (Կանևսկոյի Արտյոմ) ընկերն է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее