Այսօր՝ մայիսի 1-ին, կրակոց է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում աջ ոտքի մասում հրազենային վնասվածքով «Էրեբունի» հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը 33-ամյա Արտաշես Ֆարսյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Սարի Թաղից։
Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Մինչ բժիշկները բժշկական օգնություն են ցուցաբերում նրան, ոստիկանները պարզել են, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Սաի Թաղի 28 փողոցից։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին, որ վիրավորը նախկինում եղել է դատապարտված, քրեական աշխարհում ունի ճանաչում և դատարանի որոշմամբ վերջերս է ազատ արձակվել։
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում