Դեկտեմբերի 9-ին, հրազենի գործադրմամբ սպանություն և սպանության փորձ է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 23։55-ի սահմաններում «Էրեբունի» ԲԿ-ից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության 65 խումբը «հրազենային վիրավորում» ախտորոշմամբ և «պարանոցի շրջանի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ ծայրահեղ ծանր վիճակում իրենց մոտ է տեղափոխել 2 քաղաքացու։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ՝ 27-ամյա Վլադիմիր Ս-ն է, ով պարանոցի շրջանում հրազենային վիրավորում ստացածն է եղել, իսկ վիրավորը, ով նույնպես գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, Երևանի բնակիչ՝ 31-ամյա Տիգրան Ա-ն է։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Բագրատունյաց փողոցում գործող «Paradise Hotel»-ից։
Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են ատրճանակից կրակված մի քանի պարկուճ, գնդակ, արնանման հետքեր, 80-100 համարանիշիներով Porsche Cayenne, BMW X6, «յաշիկ» և մի քանի մակնիշի ավտոմեքենաներ, արնանման հետքեր, այդ թվում՝ BMW X6-ի վրա։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, ով Երևանի բնակիչ է, և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ նրան և հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։
Նյութը՝ սկզբնաղբյուրում