Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Շենգավիթ վարչական շրջանի Մայիսի 9 փողոցի 9-րդ շենքի հարևանությամբ ինքնաձիգից կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ 1 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են ինքնաձիգից արձակված պարկուճներ: Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է: Նա 28-ամյա Աշոտ Պետրոսյանն էր, ով Շենգավիթում հայտնի էր «Կյաժ Աշոտ» մականվամբ: