Հունվարի 6-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության կենտրոնականի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Քաջազնունու փողոցի 6 հասցեում գործող օֆիսներից մեկում կրակոցներ են հնչել:
Ինչպես հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օֆիսային տարածքի դիմաց ոստիկանները հայտնաբերել են կրակված 9 պարկուճ: Կրակոցներ արձակելու և խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել մի քանի քաղաքացիներ: Նրանց մեջ է Երևանի բնակիչ, 44-ամյա Արման Մարտիրոսյանը, ով կասկածվում է իր մոտ եղած ատրճանակից մի քանի անգամ օդ՝ կրակոցներ արձակելու մեջ:
Բերման են ենթարկվել նաև Երևանի բնակիչներ 18-ամյա Վահան Մ-ն, ով Արման Մ-ի որդին է, ինչպես նաև՝ 22-ամյա Երվանդ Ն-ն, 35-ամյա Ընծա Դ-ն, 46-ամյա Արտաշես Ն-ն։ Բաժին են ներկայացվել նաև Շիրակի մարզի բնակիչներ՝ 27-ամյա Զոյա Հ-ն և Երևանի բնակիչ 30-ամյա Սեդա Օ-ն։
Ձերբակալված Ա. Մարտիրոսյանը Մյասնիկյան պողոտայում գործող «Վարդա» գիշերային ակումբի սեփականատերն է: