Այսօր՝ մայիսի 7-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները Նոր Նորք վարչական շրջանում ծառայություն կատարելու ժամանակ կրակոցների ձայներ են լսել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններըմ շրջափակել են Մոլդովական փողոցի 29/5 շենքի հարակից տարածքը և ապօրինի զենք կրելու, օգտագործելու կասկածանքով ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկել նշված փողոցի բնակիչ, 42-ամյա Ե. Մ.-ին:
shamshyan.com-ի տեղեկություններով՝ արդեն ժամանած ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննիչի գլխավորությամբ, դեպքի վայրի զննություն են կատարել և հայտնաբերել են «Մակարով» տիպի ատրճանակի՝ կրակված 2 պարկուճ, իսկ Ե. Մ.-ի մոտ «Մակարով» տիպի ատրճանակ՝ 1 փամփշտակալով և 9 մմ տրամաչափի 3 փամփուշտ: Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի որոշմամբ ատրճանակը առգրավված է: Նշանակվել են դատաձգաբանական և հետաքննչական փորձաքննություններ: