Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում, այս մասին հայտնում է shamshyan.com կայքը: Շենգավիթ վարչական շրջանի Եղբայրության փողոցից հրազենային վնասվածքներով Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխել մոտ 40 տարեկան տղամարդո, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Կայքի փոխանցմամբ այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները:
Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են պարկուճ և գնդակ: Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդու վրա կրակել են ատրճանակից: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունն ու դեպքի հանգամանքները:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում