Երեւանի կենտրոնում կրակոցներ են հնչել. Ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել 28-ամյա Վլադիմիր Կ.-ին եւ 23-ամյա Համլետ Ա.-ին:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, նշված անձինք բերման են ենթարկվել նույն օրը, գիշերը ժամը 04:30-ի սահմաններում՝ կենտրոն վարչական շրջանում՝ Տերյան փողոցում, Ցիտադել բիզնես կենտրոնի դիմաց BMW մակնիշի տրանզիտ համարանիշներով ավտոմեքենայի միջից կրակոցներ արձակելու համար:
Ոստիկանները հայտնաբերել են նաեւ ատրճանակը, որով Վլադիմիր Կ»-ն կրակոցներ է արձակել: Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության Նոր Նորքի բաժին: Երիտասարդները ստորագրությամբ ազատ են արձակվել: