Մոտ մեկ ժամ առաջ սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում:
ՀՀ ոստիկանությունից հարցին ի պատասխան հայտնել են, որ ժամը 21։00-ի սահմաններում «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, որը գիտակցության չգալով՝ մահացել է։
armtimes.com-ի տեղեկություններով, սպանվածը 32-ամյա Մեսրոպ Խառատյանն է, որը նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել, այդ թվում՝ թմրամիջոցների գործով: Ըստ նախնական տեղեկությունների, Խառատյանի վրա կրակել են ինքնաձիգից՝ այն պահին, երբ վերջինս մեքենան նստելիս է եղել: Սպանվածի մարմնի վրա բազմաթիվ հրազենային վնասվածքներ են հայտնաբերվել: