Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում։ Ժամը 20:30-ի սահմաններում Վանաձոր բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացիների կողմից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են բերվել 2 քաղաքացի։
Ինչպես հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորները կանայք են, ովքեր հիվանդանոց են տեղափոխվել Շիրակացի փողոցից։ Նրանցից մեկը 24 տարեկան է, մյուսը ՝ 34:
Ոստիկաններն ու քննիչները պարզում են նաև, թե ինչ հանգամանքներում են նշված անձինք հրազենային վնասվածքներ ստացել և որտեղ են տեղի ունեցել կրակոցները։
Վարկածներից մեկի համաձայն հնարավոր է այն կապ ունենա օգոստոսի 31-ին Վանաձորում տեղի ունեցած կրակոցների հետ։
Ոստիկանությունը ու քննչական բաժինը պարզում են վիրավոր կանանց ինքնությունը և թե արդյոք բացի նրանցից այլ վիրավորներ կան։
Քիչ առաջ Ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Ա. Զաքարյանի և Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները վարչության պետ Արման Գալստյանի, վարչության պետի տեղակալ Դավիթ Ղազախեթյանի գլխավորությամբ օպերատիվ տվյալներով պարզել են, որտեղ է տեղի ունեցել դեպքը և այս պահին դեպքի վայրում քննիչները զննություն են կատարում:
Դեպքի վայրում հայտնաբերվել է կրակված պարկուճներ և գնդակներ: Դեպքը տեղի է ունեցել Շիրակացի և Վարդանանց փողոցների խաչմերուկում գործող՝ «Krug» մթերային խանութում, որտեղ հայտնաբերվել է արնանման հետքեր, ապակիներին և խանութում գտնվող սառնարանների վրա նույնպես կա կրակոցի հետքեր:
Տեղում պարեկները սահմանազատել են տարածքը և երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորպես դադարեցվել է:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։