Ոստիկանության Գորիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները որոնում են Գորիս քաղաքի բնակիչ, 36-ամյա Արթուր Ճ.-ին, ով կասկածվում է իր մոտ պահվող հրազենով Գորիս քաղաքի բնակիչ, 30-ամյա Վարդան Ա.-ին պատկանող ավտոմեքենան վնասելու մեջ:
Այս մասին գրում է Shamshyan.com-ը:
Գորիսի ոստիկանները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Արթուր Ճ.-ն Գորիսի Մաշտոցի փողոցի 151/8 շենքի բակում ինքնաձիգով կրակոցներ է արձակել Վարդան Ա.-ին պատկանող BMW մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ: Բարեբախտաբար, տուժածներ չան: Ավտոմեքենային պատճառվել է նյութական վնաս: