▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրակոցներ Վանաձորում, կա 2 վիրավոր. հայտնաբերվել են տարբեր զենքերի փամփուշտներ ու մահակներ

Մոտ երկու ժամ առաջ հերթական կրակոցներն են հնչել Վանաձորում:

armtimes.com-ն է գրում և նշում, որ  որ Վանաձորի Առափնյա փողոցում հայտնաբերվել են բազմաթիվ փամփուշտներ, չկրակված գնդակ ու 3 հատ փայտե մահակ:

Հրազենային վիրավորումով, նախնական տեղեկություններով, Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 երիտասարդ: Տարածքում հայտնաբերվել են նաեւ արնանման հետքեր:

Դեպքի վայրում այս պահին աշխատում են իրավապահները, քննիչներն ու փորձաքրեագետները: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее