▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրակոցներ Վանաձորում. կա երեք վիրավոր

Մոտ մեկ ժամ առաջ կրակոցներ են հնչել Վանաձոր քաղաքում: Կրակոցների հետեւանքով երեք հոգի հրազենային վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց: ՀՀ ոստիկանությունից  տեղեկացնում են, որ հիվանդանոցից 19:05-ին ահազանգ են ստացել այն մասին, որ երեք հոգի հրզենային վիրավորումով տեղափոխվել է իրենց մոտ:

 

 

 

 

 

 

 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հրազենային վնասվածքներով քաղաքի եկեղեցու հարևանությամբ գործող «Նավ» ռեստորանային համալիրի մոտից 3 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վանաձոր քաղաքի Սանկտ Պետերբուրգ փողոցի վեջնամասում ոստիկանները հայտնաբերել են նաև ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենա՝ ամբողջովին այրված:

Կան տեղեկություններ, որ հրկիզված ավտոմեքենան կապ ունի կրակոցների հետ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее