▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրասնոդարից ռազմական ուղղաթիռներ և կործանիչներ են տեղափոխվում Հայաստան. գերմանական մամուլ

Գերմանական BILD օրաթերթն ուշագրավ տեղեկություն է հրատարակել, ըստ որի թուրքերի կողմից ռուսական ինքնաթիռը կործանելուց հետո նոր շիկացում է գրանցվում ռուս-թուրքական՝ առայժմ սառը  հակամարտությունում:  

 BILD-ը, հղում կատարելով Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանը, գրում է, թե Կրասնոդար քաղաքից 7 ռազմական ուղղաթիռներ են տեղափոխվել Հայաստան: Բացի այդ, ըստ գերմանական օրաթերթի, MI 24P և  MI 8MT ռուսական ռազմական ուղղաթիռներն արդեն գտնվում են հայ-թուրքական սահմանին:

BILD-ը նաև գրում է, որ  MIG 29 ռուսական երեք  կործանիչներ նույնպես Հայաստանում են, իսկ մինչև տարեվերջ Գյումրիում ռուսական զինվորական բազան կհամալրվ ևս մի քանի ռազմական ուղղաթիռներով: 


Պատրաստեց՝ Յուրի Գյուլբեկյանը 

Գերմանիա

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее