Այսօր արդեն տեղի ունեցավ քվեարկություն` օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին:
Վարման կարգի վերաբերյալ իրենց կարծիքը հայտնելու հնարավորություն ունեցան պատգամավորները:
Առաջինը ձայնի իրավունք խնդրեց Զարուհի Փոստանջյանը, և մինչ կմիացնեին նրա բարձրախոսը, ԱԺ նախագահը զգուշացրեց, որ, եթե չի խոսելու վարման կարգի վերաբերյալ, կանջատեն բարձրախոսը:
Եվ, մինչ պատգամավորը կհասցներ ասել, որ բանակցային գործընթացներն ի սկզբանե խաթարված են, Հովիկ Աբրահամյանը կատարեց իր խոստումը:
Նույնը սպառնաց նաև Հրանտ Բագրատյանին:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ խոսքում ասաց. «Խոսակցություն գնաց, որ ՀՀԿ-ն բոյկոտում է. տարբերե’ք բոյկոտն ու տհաճությունը»:
Գալուստ Սահակյանը հավելեց, որ քվեարկությանը չեն մասնակցելու:
Մնացած խմբակցությունների ղեկավարները նույնպես արտահայտեցին իրենց դիրքորոշումը` նախագիծը համարելով վաղաժամ:
Ուստի, քվեարկության արդյունքում նախագծին կողմ քվեարկեց 10 հոգի, դեմ` 0, ձեռնպահ`1:
Անի Կարապետյան