Երեւանում, այսօր՝ նոյեմբերի 2-ին, մահվան ելքով կրկնակի վրաերթի դեպք է տեղի ունեցել. ժամը 06:15-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 47-այա Սենո Գ.-ն իր վարած «ՎԱԶ 211440» մակնիշի 35 MՍ 431 համարանիշի ավտոմեքենայով Հասրաթյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:Վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկված, միջին տարիքի կնոջը, ահազանգել է Երեւանի 1-03 շտապօգություն եւ կատարվածի մասին տեղեկացրել Երեւանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդը նույնիսկ զրուցել է գետնին ընկած վրաերթի ենթարկվածի հետ, ով ասել է, որ կարիք չկա շտապօգնություն կանչել, սակայն վարորդը կանչել է եւ մինչ շտապօգնությունը կժամաներ, մեկ այլ ավտոմեքենա, որի մակնիշը վարորդը նկատել է, սակայն նախաքննության շահերից ելնելով, այս պահին չենք հրապարակում, կրկնակի վրաերթի է ենթարկել կնոջը, իսկ վարորդը մի կերպ է փախել, սակայն կինը տեղում մահացել է:
Կրկնակի վրաերթի ենթարկած վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում