▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կթույլատրվի Ռուսաստանի ցամաքային զորքերի կողմից մարտարշավների իրականացումը

Ռուսաստանյան Դաշնության Պետական Դուման և Դաշնության Խորհուրդը նախատեսում են թույլատրել Սիրիայում ռուսական ռազմարշավի ընթացքում ցամաքային զորքերի կողմից մարտարշավների իրականացում: Ըստ նախնական տվյալների՝ Ռուսաստանյան Դաշնության Պետական Դուման և Դաշնության Խորհուրդը ուրբաթ օրը նախատեսում են քննարկել ու հաստատել Սիրիայում Ռուսաստանի զինված ուժերի ռազմարշավի նպատակասլացությունը բարձրացնելու նպատակով ցամաքային զորքերի կողմից վերգետնյա մարտարշավների իրականացումը թույլատրելու վերաբերյալ կառավարության դիմումը: Այդպիսի ռազմական գործողություններ արտոնելու համար արդեն իսկ պատրաստակամություն են հայտնել ՌԴ օրենսդիրում գործող կուսակցական մի շարք խմբակցություններ: Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցությունը այդպիսի մարտարշավների իրականացմանը կողմ կարծիքներ է հնչեցրել արդեն այսօր: Տեղի է ունեցել նաև այդ կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկիի և Ռուսաստանյան Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ հանդիպում:

Ամերիկայի ձայն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее