«Հրապարակ»-ը գրում է․ «Բագրատ Սրբազանն արդեն հայտարարել է սեպտեմբերին նոր թափով պայքարը շարունակելու և ակտիվանալու մասին։ Իսկ այդքան մարդու մի հարկի տակ հավաքելը դժվար է, ուստի դիմել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրենությանը, բայց նախկինների հետ սերտորեն աշխատած «Կզոն»` Կարեն Կազարյանը, ով «Շարմ» հոլդինգի տնօրենն էր մինչև ՄՀՀ տնօրեն նշանակվելը, մերժել է ընդդիմությանը դահլիճ տրամադրել: «Չեն տրամադրում, ասում են` զբաղված է, տարբեր հիմար պատճառաբանություններ են բռնում, որ չտան։ Ակտիվի հավաքում նպատակ ունենք ամփոփել ամբողջ կատարված աշխատանքը, ապագա անելիքները քննարկենք Մեր խնդիրն այն է, որ ցույցերի մասնակիցները ակտիվ ներգրավվեն ամբողջ պայքարի ընթացքում, դրա համար կարևոր էր, որ Համալիրի դահլիճը տրամադրեին, մենք այս առումով կարեւոր ասելիք ունենք», մեզ հետ զրույցում նշեց շարժման նախաձեռնողներից պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Հարցին՝ եթե չտրամադրեն, ապա հավաքը չի՞ կայանա, նա պատասխանեց, որ այլընտրանքային տարածքներ են դիտարկում, սակայն շատերը վախենում են իշխանությունների ճնշումներից եւ հրաժարվում են տարածք տրամադրել: Գառնիկ Դանիելյանը հրաժարվեց հնչեցնել մերժողների անունները»։ |
Կզոն մերժել է
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet