▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լ. Զուրաբյանը 1990-ականների ընտրակեղծարարների անուններ տվեց.a1plus.am

a1plus.am-ը գրում է. ՀՀԿ կողմից փորձ է արվում ՀԱԿ-ին մեղադրել 1990-ականներին ընտրակեղծարարության մեջ՝ վայրագությունների, անջատված ռուբիլնիկների համար: Այսօր ԱԺ-ում «Ընտրական օրենսգրքում» եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխությունների մասին նախագծի քննարկմանն իր ելույթում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Նա նշեց,որ նման պարզունակ մտքերին տուրք չեն տալու՝ չշեղվելու համար բանավեճի բուն էությունից. «Խնդիրն այն է, որ դուք ոչ միայն ընտրակեղծարար եք, այլեւ պատմության կեղծարար եք»:

Պարոն Զուրաբյանը ներկայացրեց մի գիրք՝ «Հայաստանի նորագույն պատմության ուրացումն 1988-1998թթ.», որի հեղինակն է Աշոտ Սարգսյանը: Այս գրքում, ըստ նրա, ներկայացված են ՀՀԿ իշխանության օրոք դասագրքերում նշված պատմական կեղծիքները. «Ես երբեք չեմ եղել ՀՀՇ-ական, եւ անդամակցել եմ ՀԱԿ-ին, երբ ստեղծեցինք մեր կուսակցությունը: Ես չեմ ժխտում, որ ընտրակեղծարարություն եղել է, այն ամենուր է եղել,անգամ ԱՄՆ-ում: Խոսքը վերաբերում է կեղծիքների ծավալներին: Պարզվում է, օրինակ, 1995թ. ԱԺ ընտրությունների ժամանակ 150 մեծամասնական տեղերից «Հանրապետություն» դաշինքը հաղթել է միայն 97 տեղում, ընդ որում այդ տեղերից միայն 57-ում է տեղեր ստացել ՀՀՇ-ն, իսկ մնացած տեղերը բաշխվել են այլ կուսացություններին, այդ թվում՝ ՀՀԿ-ին: ՀՀՇ-ն ավելի շատ է պարտվել, քան հաղթել է»:

Ըստ նրա՝ 1990-ականն թթ. այդ վայրագ, բարբարոսական ընտրություններում հաղթել են այն մարդիկ, որոնք ամենաբարձրն են գոչում ընտրությունների կեղծման մասին: Նա սկսեց անուններ թվարկել. «ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը, Խոսրով Հարությունյանը, Արտաշես Գեղամյանը, Դավիթ Հարությունյանը, ինպես նաեւ՝ Վիկտոր Դալլաքյանը, Վազգեն Մանուկյանը,  Ռուբիկ Հակոբյանը եւ այլն: Եթե այդքան վայրագ ընտրություններ էին, ինչպես եք դուք հաղթել իշխանության ներկայացուիչներին: Կամ ընտրակեղծիքների մասին ձեր ասածները հեքիաթներ են, կամ դուք ունենալով բոլոր լծակները՝ ծածկում եք այդ հանցագործությունները: Այսպիսով, ակնհայտ է, որ դուք, կեղծելով պատմությունը, զբաղված եք ընդամենը կեղտոտ քաղաքական պրոպագանդայով՝ առանց հասկանելու, որ այն, ինչ անում եք, ուղղվում է հենց ձեր դեմ»:

«Արդար եղեք. մեր կողմից ոչ թե հարձակումներ են եղել, այլ հակադարձում է եղել ձեր հարձակումներին, եւ ոչ էլ պատմության ուրացում կա, այլ կա կիրառվող կեղտոտ տեխնոլագիաների ռեալ, ճիշտ գնահատականներ: Ինչ վերաբերում է այն մարդկանց անուններին, որ դուք տվեցիք, մենք ոչ թե ի շնորհիվ ձեր կեղտոտ կեղծարարության ենք ընտրվել ու դարձել պատգամավոր, այլ ի հակառակ իշխող կուսակցության կողմից կիրառված բոլոր այդ տեխնոլոգիաների»,- արձագանքեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее