▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լարված իրավիճակ՝ Քասախում․ կա զոհ, ծեծկռտուքի վայրում հայտնաբերվել են իրար բախված մեքենաներ

Այսօր` փետրվարի 23-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում, որի հետևանքով կա զոհ։ Ժամը 17։30-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քասախ գյուղում ավտովթար, վիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն ու խուլիգանություն է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Քասախ գյուղի Կենտրոնական փողոցից 1 հոգի դանակահարված տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։
Նշված վայրում հայտնաբերել են «Hummer», «Mercedes», «Նիվա», «ՎԱԶ-06» մակնիշի ավտոմեքենաներ։

«Նիվա»-ն, «Mercedes»-ը, «06»-ն ամբողջովին վնասված են եղել․ «Hummer»-ը բախվել է «Նիվա»-ին, ապա՝ «06»-ին, առաջ ընթացել մի քանի հարյուր մետր, բախվել «Mercedes»-ին և առաջ ընթանալով՝ կանգնել է։

Վթարի վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա՝ շենքերից մեկի բակում, հայտնաբերվել է վնասված «Mazda» մակնիշի ավտոմեքենա։

Շամշյանը հայտնում է նաև, որ դեպքի վայրից մի քանի կմ հեռավորության վրա հայտնաբերվել է այրված «Mercedes» մակնիշի ավտոմեքենա, այժմ պարզվում է, թե «Mercedes»-ը կապ ունի՞ նշված դեպքի հետ, թե ոչ։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ֆոտոլրագրողին ասել են, թե «Hummer»-ի տերը Հայաստանում հայտնի բենզալցակայաններից մեկի սեփականատերերից է։

Նշել են նաև, որ գյուղում ամիսներ առաջ էլի մեքենաներ են ջարդել։

Ըստ նրանց ենթադրությունների՝ չի բացառվում «վենդետան»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее