▲ Դեպի վեր

Пятница, 21.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Լաս Վեգասի դատարանը մերժել է Վարդան Ղուկասյանին ազատ արձակելու միջնորդությունը

ԴՕԿ կուսակցության լրատվականը գրում է․ 

«Վարդան Ղուկասյանի անհապաղ ազատ արձակելու միջնորդությունը ՄԵՐԺՎԵՑ

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Որևէ բլոգեր, Telegram-յան կամ Facebook-յան էջ մեր հետ կապ չունի։ Վարդան Ղուկասյանը ունի միայն մեկ Telegram-յան ալիք և մեկ Facebook-յան էջ, սակայն դրանք ներկայումս չեն օգտագործվում։ Այժմ պաշտոնական տեղեկատվությունը տարածվում է միայն ԴՕԿ կուսակցության լրատվականի էջի միջոցով։

Եթե որոշվի որևէ հավաք կամ ավտոերթ կազմակերպել, ապա այդ մասին հայտարարություններ կարվեն բացառապես ԴՕԿ կուսակցության լրատվական էջով։ Արգելվում է Վարդան Ղուկասյանի անունն օգտագործել՝ անհատական շահերից ելնելով։ Զբաղվեք ձեր գործերով և զերծ մնացեք ապատեղեկատվությունից։

Ովքեր փորձեն խեղաթյուրել իրականությունը կամ հանդես գալ Վարդան Ղուկասյանի անունից, շատ վատ հետևանքների առաջ կկանգնեն։ Մենք տեսնում ենք բոլորին, և ամեն ինչ լավ կհիշվի»։

***

Վարդան Ղուկասյանի գործով դատարանը գնացել էր խորհրդակցական սենյակ վճիռ կայացնելու: «Լեվ Գրուպ» փաստաբանական ընկերության ղեկավար Լևոն Բաղդասարյանը  տեղեկացրել է, որ փաստաբանական խումբը ստացել է դատարանի վճիռը, որով մերժվել է Վարդան Ղուկասյանին անհապաղ ազատ արձակելու փաստաբանների միջնորդությունը։

Վարդան Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը

Քիչ առաջ փաստաբանական խումբը ստացավ Վարդան Ղուկասյանի գործով դատական ակտը, որով դատարանը մերժել է Վարդան Ղուկասյանին անհապաղ ազատ արձակելու փաստաբանների միջնորդությունը։

Տվյալ դատական ակտը վերջնական չէ, ենթակա է բողոքարկման։

Այս դատական ակտը կապ չունի Վարդան Ղուկասյանի արտահանձնման հետ։ Տվյալ գործով դատական լսումները շարունակվում են։ Հրապարակված դատական ակտը վերաբերել է Վարդան Ղուկասյանին անհապաղ ազատ արձակելու պաշտպանական կողմի միջնորդությանը։ Դատական ակտը բողոքարկվելու է։

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее