Մամուլում օրերս տեղեկություն էր հայտնվել, թե իբր Սամվել Ալեքսանյանի՝ ՌԴ մուտքի արգելքը կազմակերպել է ՌԴ-ում բնակվող ադրբեջանցի օլիգարխ Գոդ Նիսանովն ու իբր՝ «Ալեքսանյանը փորձել է իր գյուղատնտեսական ապրանքը մատակարարել Մոսկվայում հայտնի Food city մեծածախ կենտրոն, որը պատկանում հենց Գոդ Նիսանովին ու վերջինս, քանզի հայտնի է ՌԴ ուժային շրջանակներում իր ահռելի կապերով ու ազդեցությամբ, իմանալով, որ Սամվել Ալեքսանյանը փորձում է մատակարարել իր բազաներ գյուղատնտեսական ապրանք, «խնդրել է» ՌԴ իրավապահ համակարգի իր մտերիմներին գտնել առիթ՝ Ալեքսանյանի մուտքը երկիր արգելելու համար, որից հետո էլ իբրև ֆորմալ առիթ «հայտնաբերել են» նրա ու Ռոբսոնի բիզնես կապերը»:
Այս լուրը զվարճանքի թեմա է դարձել համացանցում․ Օգտատերերից մեկն, օրինակ, գրել է․ «Ուզում էր մատակարարեր Food city, որը պատկանում է Նիսանովին, դրա համար Նիսանովն ասել ա՝ չթողեք գա․․․Խի բադրջանն առե՞լ, ընկե՞լ էին հետևից, ինքն ամաչու՞մ էր ասեր՝քո ապրանքն ինձ պետք չի․․․Լավ, էս կարգի տգետ մակարդակի ե՞ք հասել»։
«Հեքիաթ։ Սամվելը Նիսանովի ինչի՞ն էր պետք, որ ժամանակ ու ռեսուրս ծախսեր»,-գրել է մեկ այլ օգտատեր։
«Սամվել Ալեքսանյանի՝ ՌԴ մուտքի արգելքը կազմակերպել է ադրբեջանցի օլիգարխ Գոդ Նիսանովը» վերնագրով պարզաբանումը որոշ կայքերում կարդալուց հետո միտքս եկավ քաղաքագետ Երվանդ Բոզոյանի խոսքերը «Ադրբեջանն ունի Գոդ Նիսանով, իսկ մեր օլիգարխները կանաչի ծախողի մակարդակում են»։ Եթե անկեղծ էդ ծիծաղելի պարզաբանումն էլ ոնց որ կանաչի ծախողի մակարդակի էր․․․»,-գրել է մեկ այլ օգտատեր։
Հավելենք, որ Asekose.am-ը փորձելու է նաև Մոսկվայից ստանալ տվյալ նյութի վերաբերյալ կարծիք։