▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լավ, ինչքա՞ն կարելի է հանդուժել նման ռեկտորի գործունեությունը. Անահիտ Բախշյան

 

ԵՊՀՄ-ից Գորիսի համալսարան, ռեկտորի գործունեության ձեռագիրը չի փոխվում

Ստիպված եմ շարունակել ս.թ. ապրիլի 3-ին  հրապարակածս «Ո՞րն է մարզային համալսարանների առաքելությունը կամ գլուխը ո՞ր պատով տա դպրոցի տնօրենը, եթե երկրում մանկավարժների լուրջ պակաս կա» հոդվածի միջոցով արտահայտածս մտահոգությունը  մարզային համալսարանների ու հատկապես Գորիսի պետական համալսարանի մասին: Մասնավորապես լուրջ խնդիր է Սյունիքում նախադպրոցական հաստատություններում աշխատողների մեծամասնության կրթության անհամապատասխանությունն իրենց պաշտոնին, որովհետև ԳՊՀ-ն չունի «Նախադպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտացումը, որի կարիքը շատ մեծ է մարզում, դրա փոխարեն կա «Դեղագործական քիմիա» մասնագիտացում: Արդյո՞ք այդ մասնագիտությունը մարզում ունի այնպիսի պահանջարկ, ինչպիսին կա նախադպրոցական կրթության ոլորտում, իհարկե՝ ոչ, հետաքրքիր է՝ ԳՊՀ-ն ունի՞ արդյոք «Դեղագործական քիմիա» մասնագիտացման համար անհրաժեշտ լիցենզիան: Մարզում մեծ է նաև տարբեր բնագիտական առարկաների մանկավարժների պահանջարկը:

 

 

 

 

 

 

 

Իսկ ԳՊՀ-ում այս ուղղությամբ ոչ մի քայլ չի արվում, դրա փոխարեն ռեկտոր Արտյուշա Ղուկասյանն իր սովորության համաձայն աջ ու ձախ աշխատանքից ազատում է բոլոր նրանց, ովքեր համարձակվում են բարձրաձայնել բուհում տեղի ունեցող ապօրինությունների մասին, որոնց սկիզբը այս ռեկտորի կողմից դրվել է դեռևս Երևանի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր եղած ժամանակ: Գորիսի պետական համալսարանում արդեն շա՜տ երկար ժամանակ է  կրկնվում է 2007-2010թ.թ. Երևանի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Արտյուշա Ղուկասյանի ձեռագիրը: Դժվար չէ մամուլում գտնել այդ տարիներին ԵՊՄՀ-ի ռեկտոր Արտյուշա Ղուկասյանի ապօրինի գործունեության մասին բազմաթիվ հրապարակումներ, որոնց բովանդակությունն այսօրվա  ԳՊՀ-ի մասին տարածվող նյութերից  չեն տարբերվում: Բավական է վերհիշենք միայն  այս երկու հոդվածները՝ 2010թ. ապրիլի 14-ին Առավոտում հրապարակված «Խախտումներ՝ Մանկավարժական համալսարանում 2007թ. մայիսի 19-ի «Եվս մեկ բաց նամակ՝ երկրի առաջին դեմքերին: Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Արտուշ Ղուկասյանն իր տեղում չէ» հոդվածները:

 

 

 

 

 

 

 

 

 

Լավ, ինչքա՞ն կարելի է հանդուժել նման ռեկտորի գործունեությունը, բարձրագույն կրթությանը էլ ի՞նչ վնասներ պատճառի այս ռեկտորը, որ ԿԳ նախարարության համար պարզ դառնա նրա  անհամատեղելիությունը ընդհանրապես բարձրագույն կրթության կազմակերպման հետ: Կարծում եմ, քանի դեռ ԳՊՀ-ն ՊՈԱԿ է և ըստ իր կանոնադրության ԿԳ նախարարությունը որպես լիազոր պետական մարմին վերահսկողություն է իրականացնում համալսարանի գործունեության նկատմամբ, ԿԳՆ-ն շատ արագ այս ռեկտորի պաշտոնավարումը կասեցնելու մասին որոշում պետք է կայացնի:

ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆ

Կարդացեք նաև՝ 

Զարմացած ասում են՝ իյա՞, ինչու դու պատգամավոր չե՞ս...Անահիտ Բախշյան

Բացարձակ Արժեք - Անահիտ ԲԱԽՇՅԱՆ. «Ուզում էի նախագահ դառնալ, որ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՍԽԱԼՆԵՐԸ ցույց տամ... »

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее