«Վարկեր, պարտքեր, բյուջե ու նորից վարկեր ու պարտքեր: Լավ, ինչքա՞ն կարելի է պարտքով ապրել»,-ԱԺ-ում ասաց ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ նշելով, որ բնակիչների գերակշիռ մասն էլ մտածում են ինչպես պարտք վերցնեն, որ մյուսը մարեն, ինչպես վարկ վերցնեն, որ մյուս վարկերը թեթևացնեն:
«Անհրաժեշտ է ապահովել հավասար տնտեսական պայմաններ և տնտեսական արդյունքի ստեղծում, այլ ոչ թե պետական գանձարանն ապահովել վարկերով, տուրքերով, այլ խայտառակություններով: Միգուցե արժե փոխել տրամաբանություն, ոտքի հանել գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, ազատվել մենաշնորհներից և ապահովել դրանց արդար շրջանառություն»,-նկատեց պատգամավորը: