▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լավրովը մատնանշել է ՌԴ դաշնակիցներին. Բաքուն հիստերիայի մեջ է

Երեկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Սելիգեր» երիտասարդական ճամբարում իր ելույթի ժամանակ  պատմել է, թե ովքեր են Ռուսաստանի դաշնակիցները:

Լավրովը նշել է, որ այսօր Ռուսաստանի դաշնակիցներն են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները, Եվրասիական միության անդամ երկրները, Շանհայի համագործակցության կազմակերպության անդամները և ԲՐԻԿՍ կազմակերպության անդամները։

Ադրբեջանական լրատվամիջոնցրն անդրադարձել են թեմային: Մասնավորապես haqqin.az-ը «Ադրբեջանը Ռուսաստանի դաշնակիցը չէ (դատելով Լավրովի խոստովանությունից) ( Азербайджан не в числе союзников России (судя по признанию Лаврова)) վերնագրով հրապարակման մեջ ընդգծել է, որ Ադրբեջանը նշված կազմակերպություններից մորևէ մեկի՝ ՀԱՊԿ-ի,  Եվրասիական միության, Շանհայի համագործակցության կազմակերպության  և  ԲՐԻԿՍ-ի անդամ չի հանդիսանում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее