▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լայնամասշտաբ հրդեհներ են Ճամբարակի տարածաշրջանում

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

Դիտեք նաև՝

Լրագրող Նարինե Կիրակոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի տարբեր հատվածներում հրդեհներ են գրանցվել։ Կրակը արագ տարածվելով ոչնչացնում է այս պահին ոչ միայն խոտածածկը, այլ անցել է անտառային գոտիներ։ Այս պահի դրությամբ Էկո-մեդիա բնապահպան-լրագրողների տեղեկությամբ Տավուշում, Լոռիում, Գեղարքունիքում բաց այրման կրակ է նկատվում խոտհարների, արոտների և նոսրանտառների տարածքում։ Ըստ ականատեսների, հրդեհաշիջման աշխատանքներ ոչ մի մարզում չի կատարվում, անգործություն է։
Այնինչ, ծուխը արդեն պատել է հրդեհվող տարածքների շրջակա նախալեռնային և լեռնային գոտիները։ Վրաստանի սահմանին և ադրբեջանական օկուպացիայի տարածքում, ըստ արբանյակային տվյալների հատվածային վառվում է նաև լայնատերև ու խառը, այդ թվում որոշ տեղերում ասեղնատերև անտառը։
Այս պահին հրդեհների վերաբերյալ ստույգ ինֆորմացիա պետական մարմիններից չկա։
Նկարներում տարբեր դիրքերից այսօր առավոտյան հրդեհի և ծխի կադրերն են և IQ air շվեյցարական ընկերության օդի աղտոտվածության մոնիթորինգի կայաններից ստացված տվյալներն են, ըստ որի հրդեհների պատճառով այսօր Երևանում, և հարևան մարզերում այրման հետևանքում առաջացած սմոգի պատճառով վտանգավոր է դրսում երկար գտնվելը»։

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Անուշ Կլեկչյանի գրառումը՝ կից տեսանյութով․ «Լայնամասշտաբ հրդեհներ են Ճամբարակի տարածաշրջանում։ Հրդեհը տարածվել է Թթու ջուր գյուղի հարակից դաշտերում ու լեռներում` հասնելով մինչև Տավուշի մարզի սահմանային գոտի։ Տարածքում հրդեհաշիջման աշխատանքներ գրեթե չեն իրականացվում։ Հատուկենտ հրշեջ բրիգադներ միայն հերթապահություն են իրականացնում։ Ըստ ականատեսների` հրդեհն սկսվել է օրեր առաջ և հիմա դարձել անկառավարելի»։

***

Նախնական տվյալներով' Ճամբարակի մոտ այրվում է 70-80 հա խոտածածկ տարածք.ՆԳՆ

 Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի անտառապատ գոտիներ և բնակելի տարածքներ։

Այս պահին հրդեհաշիջման աշխատանք է կատարում 90 փրկարարական ծառայող։

***

Ճամբարակի հրդեհը հակառակորդի անտառային հատվածից է ներթափանցել

Ուղղաթիռ օդ չի բարձրացել. վախեցել են` միգուցե կրակոցներով սադրանքներ լինեին... խուսափել է պետությունը գնալ այդ քայլին։

Այս մասին գրում է լրագրող Սյուզի Բադոյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее