Լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանն այսօր դառնում է 60 տարեկան: Մեծ է նրա ավանդը հայրենական ֆուտբոլի զարգացման ու հայկական մարզաշխարհը միջազգային ասպարեզում լավագույնս ներկայացնելու գործում:
ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում հանդես է եկել Երևանի «Արարատի» (1975-85) և Տաշքենդի «Պախտակորի» (1991) թիմերում։ «Արարատի» կազմում անցկացրել է 295 խաղ, խփել 93 գոլ։ Ընդհանուր առմամբ խփել է 113 գոլ։
Ըստ մասնագետների ու ֆուտբոլասերների, Խորեն Հովհաննիսյանը բարձրակարգ տեխնիկայի տեր ֆուտբոլիտ է, խաբսի և փոխանցման վարպետ, գրոհների հմուտ կազմակերպիչ և դիպուկ հարվածող։ Լավագույներից մեկը հայկական ֆուտբոլում։ Հայաստանի ֆուտբոլիստներից առաջինն է մասնակցել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի (1982) և խփել 1 գոլ։
Asekose.am-ը շնորհավորում է լեգենդար ֆուտբոլիստին, առողջություն ու հաջողություններ մասնագիտական գործունեության մեջ: