▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Լեգիտիմ իրավունք ունենք պահանջելու` փոխել ՀՀ Սահմանադրությունը». Ադրբեջանի ԱԳՆ

Բաքուն պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ի պատասխանին` այն համարելով «ոչ այլ ինչ, քան միջազգային հանրության ուշադրությունը շեղելու, Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության հասնելու համար խոչընդոտներ ստեղծող կոչ»: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն մասնավորապես, ասել է.

«Այսօր իսկապես գլխավոր խնդիրն Ադրբեջանի նկատմամբ շարունակվող տարածքային պահանջներն են, որոնք ամրագրված են Հայաստանի բազմաթիվ իրավական և քաղաքական փաստաթղթերում, առաջին հերթին՝ Հայաստանի Սահմանադրության մեջ, որն ուղղակիորեն հղում է կատարում Հայաստանի անկախության ակտին, որը կոչ է անում «Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորում»։

Ադրբեջանը լեգիտիմ իրավունք ունի պահանջելու Սահմանադրությունից հանել այդ պահանջները, որոնք ուղղակիորեն ազդում են Ադրբեջանի ազգային անվտանգության վրա, և դա չի կարող գնահատվել` որպես միջամտություն Հայաստանի ներքին գործերին:

Հայաստանը պետք է հասկանա, որ տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ապահովելու միակ միջոցը հարևան երկրների հետ հարաբերություններ կառուցելն է՝ նրանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչման, ինչպես նաև դրանց պահպանման հիման վրա, և վերացնել այդ ուղղությամբ վտանգ ստեղծող մարտահրավերները»:

Նշենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետությունը չունի տարածքային պահանջներ իր որևէ հարևանից, այդ թվում և` Ադրբեջանից», իսկ ՀՀ Սահմանադրությունը ՀՀ ներքին գործն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее