▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լևոն Մութաֆյան. Կովալը նախանձո՞ւմ է Լիսկայի ճակատագրին

,,Պռոշյանում Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի նշանակած համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարին գյուղացիները չեն ընդունում: Իրենց դժգոհությունը հիմավորում են այսպես. Հրաչ Մուրադյանի սպանության մանրամասները բացահայտված չեն, մեղավորները շարունակում են անպատիժ մնալ, համայնքում մթնոլորտը լարված է, իսկ նորանշանակ պաշտոնակատար Արմինե Մելիքյանը հայտնի է Պռոշյանում ցանկացած ընտրություն տապալելու փորձերով,,: 
Մամուլից ենք վերցրել սույն հրապարակումը: Ի՞նչն է այստեղ ուշագրավ: Մինչ ողջ հասարակությունը քննարկում է Լիսկայի ինքնիրավչությունների, կատարած հանցագործությունների, ,,Օրենքը ես եմ,, նշանաբանով գործելու նրա փիլիսոփայության հարցերը, Կոտայքի մարզպետը, թքած ունենալով ամեն ինչի վրա, գնում է հերթական ապօրինությանը, հիմա էլ կամենում է մի նոր կերպ խախտել Պռոշյան գյուղի անդորրը... Վաղուց պիտի Կովալենկո Շագալդյանն ու իր որդին կանգնեին դատարանի առջև, պատասխան տային հատկապես Չարենցավանի բնակելիների տանիքապատման հետ կապված խարդախությունների համար, սակայն նրանք շարունակում են պաշտոնավարել, իսկ ավագ Շահգալդյանն էլ հերթական անգամ ապացուցում է, որ ինքն ավելին է, քան՝ մեր երկրի օրենքները:
Ու մինչև ե՞րբ: Մինչև ե՞րբ պիտի իշխանությունները հանդուրժեն նմաններին:

Լևոն Մութաֆյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее