CV-ի ամառային արձակուրդները շարունակվում են, և Ձեզ ենք ներկայացնում նախորդ հաղորդման շարունակությունը, որի ընթացքում Նարեկն ու Արմենը Սիսիանում հանդիպեցին գեղանկարիչ Աշոտ Ավագյանին։ Մարդ, ում արվեստը ներշնչվում է հին հայկական լեգենդներից, հազարամյակներ առաջ ստեղծված ժայռապատկերներից, սակրալ տեղերից, քարի միջոցով նախնիների փոխանցած ուղերձներից, որը կարողանում է կարդալ և մեզ փոխանցել միայն Աշոտ Ավագյանը։ Ղարաբաղյան պատերազմում մասնակցելուց հետո Աշոտը սկսում է մասնակցել բանակաշինության գործընթացին..... սակայն կոնֆլիկտ, հեռացում բանակից և վերադարձ դեպի արվեստ։
Աշոտ Ավագյանի ստեղծագործական ուղղին, գաղափարները, իրականացված նախագծերն, Եվրոպական ցուցահանդեսներից քաղած փորձն ու ապագայի ծրագրերը զետեղված են Asekose.am-ի այս շաբաթվա CV հաղորդման մեջ։