Այսօր՝ հուլիսի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 10:30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացի է ցած նետվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները կամրջի տակ՝ բետոնե ցանկապատի և երկաթե դարպասի մոտ հայտնաբերել են 30-35 տարեկան տղամարդու դի:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 35-ամյա Գրիգոր. Հ.-ն է, ով լիբանանահայ է: