▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության դիրքորոշումը՝ Ամուլսարի գործով փորձաքննության եզրակացության վերաբերյալ

ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությունը ծանոթացել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու գործով փորձաքննության եզրակացությունը և ներկայացրել իր դիրքորոշումըԱյս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Ընկերության դիրքորոշումը ներկայացնում ենք`ստորև.

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից շրջակա միջավայրն աղտոտելու վերաբերյալ տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու հանագամանքի մասին տվյալներ ձեռք չեն բերվել, քրգործ հարուցելու հիմքեր չկան:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել էր ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն սեփականության դեմուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանը:

Եզրակացությանը հակիրճ անդրադառնալով՝ Իվանյանը նշել էր, որ ծրագրի տարածքի և Ջերմուկիթերմալ աղբյուրների միջև ստորգետնյա ջրերի հոսքի և աղտոտման փոխանցման ուղիներ առկա չեն:Համաձայն եզրակացության՝ երկրաշարժի դեպքում դարձյալ ազդեցություն կրած ջրերը Ջերմուկ չենհասնի:

Կեչուտի ջրամբարի և Սևանի վրա ևս ազդեցություն չի լինի:

«Երկրաշարժի դեպքում ազդեցությունը կրած ջրերի պոտենցիալ միախառնումը նախ Կեչուտի ջրամբարի ջրերի, հետո՝ Սևանա լճի ջրերի հետ չի առաջացնի Սևանա լճի կոնցենտրացիայի նշանակալի կամ նույնիսկ չափելի փոփոխություններ», - եզրակացությունից մեջբերում է արել Իվանյանը:

Եզրակացության համաձայն՝ Որոտան, Արփա, Դարբ գետերի վրա ազդեցությունն անորոշ է:

 

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее