Asekose.am-ի աղբյուրների փոխանցմամբ` երեկ` մայիսի 25-ին ժամը 23-ի սահմաններում, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին` Էյներ Խաչատրյանը ոչ սթափ վիճակում ծեծի է ենթարկել երկու հոգու: Ըստ այդմ, Էներ Խաչատրյանն իր ընկերների հետ մտել է Գորիսում Կուլակ մականունով հայտնի մարդու տուն եւ դաժան ծեծի ենթարկել նրա որդիներին՝ Արթուրին եւ Գոռին: Կուլակի մեծ որդուն՝ Արթուրին, ծեծել են երկաթե իրերով, Գոռին դանակի հարվածներ են հասցրել:
Հարևանները փորձել են շտապօգնություն և ոստիկանություն կանչել: Օգնության են կանչել Լիսկայի երրորդ եղբորը, վերջինս սակայն, ժամանելով դեպքի վայր, չի կարողացել հանդարտեցնել եղբոր խմած որդուն: Հարևանները շտապօգնություն են կանչել, սակայն խմած երիտասարդները չեն թողել, որ շտապօգնության մեքենան տեղափոխի տղաներին: Կանչել են Լիսկայի քրոջ ամուսնուն, որի մեքենայով երիտասարդներին տեղափոխել են անհայտ ուղղությամբ:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվական վարչությունից Asekose.am-ին փոխանցեցին, որ Էյներ Խաչատրյանը իսկապես ծեծի է ենթարկել Գ.Հ.-ին և Ա.Հ-ին:
Ներկայումս միջադեպի հանգամանքերը պարզվում են, կատարվում է հետաքննություն: