Երեկ՝ օգոստոսի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Տաշիր» բժշկական կենտրոնի շտապօգնության խումբը իրենց մոտ է տեղափոխել երեխայի դի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանն ու Ոստիկանության Տաշիրի բաժնի պետ Արամ Չթչյանը։ Ճանապարհին երեխային տեղափոխել են շտապօգնության ավտոմեքենան։ Ցավոք, հիվանդանոցի ճանապարհին երեխան գիտակցության չգալով՝ մահացել է։Դեպքի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ |
Լոռիում 11-ամյա աղջիկը կախված վիճակում հայտնաբերել է 14-ամյա քրոջը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet