Լոռի մարզի բնակիչ, 25-ամյա Միսակ Գրիգորյանը, ով որպես խոհարար է աշխատում խորտկարաննեից մեկում, խորտկարանի վագոն տնակը 1500 դրամով տրամադրել է տեղի մարմնավաճառներին եւ նպաստել պոռնկությամբ զբաղվելուն:
Այս մասին գրում է news.am-ը` նշելով, որ Միսակ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի խորտկարաններից մեկում աշխատելով որպես խոհարար խորտկարանի մահճակալով կահավորված առանձին վագոն տնակը 1500-ական դրամով տրամադրել է Լոռի բնակիչ Կարեն Սարգսյանին եւ Վանաձոր քաղաքի բնակիչ Ստեփան Սահակյանին՝ մարմնավաճառներ Ալվարդ Գրիգորյանին եւ Արաքս Ասատրյանի հետ սեռական հարաբերություն ունենալու համար՝ այդ եղանակով նպաստելով պոռնկությամբ զբաղվելուն:
Նշվում է, որ գործում ներգրավված անձանց անուն ազգանունները փոխված են ներկայացված: