Ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այս տարվա հունվար ամսին վիճաբանություն է տեղի ունեցել Ալավերդի քաղաքի բնակիչներ՝ 49-ամյա Կարեն Փարեզումյանի և 41-ամյա Երվանդ Խաչատրյանի միջև։
Ինչպես հայտնում է Շամշյան․com-ը, վիճաբանության ժամանակ Կ. Փարեմուզյանը մարմնի տարբեր մասերում ստացել է սուր կտրող-ծակող առարկայից ստացած վերքեր։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կ. Փարեզումյանը Ալավերդու նախկին քաղաքապետն է, ով ներկայումս աշխատում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Թումանյան» մասնաճյուղի տնօրեն, իսկ Ե. Խաչատրյանն աշխատում է «Թեղուտ» ՓԲԸ-ում։