Սեպտեմբերի 7-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության ենթակայանի բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել տղա երեխայի դի:
Այս մասին գրում է shamshyan.com-ը։ Ըստ աղբյուրի՝ քննիչները պարզել են, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու տներից մեկից, ով 16 տարեկան էր։
Ըստ աղբյուրի՝ երեխային տան բակում՝ ծառից կախված, հայտնաբերել է նրա հայրը, ով այնուհետև ահազանգել է հիվանդանոց։
Երեխան և նրա ընտանիքը Վանաձորում բնութագրվում են դրական, իսկ երեխան սովորում էր Լոռու մարզում գործող հենակետային վարժարաններից մեկում։