Լոս Անջելեսի Հյուսիսային Հոլիվուդ շրջանում փոխհրաձգություն է տեղի ունեցել Royal Fresh խանութի սեփականատիրոջ և քրեական խմբավորման միջև: Այս մասին հայտնում է Los Angeles Times-ը:
Մի քանի շաբաթ խմբավորումը, որի անդամները հիմնականում ազգությամբ հայ են եղել, գործարարից 100 հազար դոլար են շորթել՝ նրա խանութի վրա գրելով «վճարիր փողերը»:

Այն բանից հետո, երբ խանութի աշխատողները հեռացրել են գրությունը, խմբավորումն առավոտյան ժամը 8-ին կրկին եկել է խանութի մոտ, բայց այդ անգամ նրանց զենքով դիմավորել է ազգությամբ հայ սեփականատերը:
Նշվում է նաև, որ նա ձեռքին ունեցել է երկու զենք:
Փոխհրաձգության արդյունքում մեկ անձ է վիրավորվել: Ականատեսները նկատել են, որ խմբավորումից մեկ տղամարդ փախուստի է դիմել, բայց հայտնի չէ՝ արդյոք նա վիրավոր է եղել, թե ոչ:


