▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Լուլուն կա՛մ անգրագետ է, կա՛մ դիտավորյալ խաբում է մարդկանց». Գագիկ Համբարյան

Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «Քայլիստկա Լուլուն կա՛մ անգրագետ է, կա՛մ էլ դիտավորյալ խաբում է մարդկանց, թե, իբր, եթե սահմանին սահմանապահ զորքեր են կանգնած, ապա դա ապահովագրում է մարդկանց պատերազմից, քանի որ սահմանապահները չեն կրակում և պատերազմ չեն վարում...
Ի գիտություն տգետ Լուլուի ասեմ, որ ի տարբերություն մեր սահմանապահների Ադրբեջանի սահմանապահ զորքերը և՛ կրակելու, և՛ հարձակվելու իրավունք ունեն և համարվում են ադրբեջանական բանակի «մի մասը»... Այո՛, պաշտոնական Բաքուն շատ լավ գիտենալով մեր և նրանց սահմանապահների լիազորությունների տարբերությունը, ՊԱՐՏԱԴՐԵՑ Նիկոլին հեռացնել հայ-ադրբեջանական, այսպես կոչված, սահմանից մեր բանակին, որը նույն իրավունքներն ունի, ինչ ազերի սահմանապահը և նրանց փոխարինեց կրակելու իրավունք չունեցող «անատամ» հայ սահմանապահներով...
Ինչ վերաբերվում է ընդդիմության և Նիկոլի դավաճանախմբի միջև գոյություն ունեցող կապերին, չեն զարմանում, եթե դրանք լինեն, բայց լավ կլիներ այդ մասին բարձրաձայնող Լուլուն մի օրինակ բերեր, որ մուտիլովշչիցայի կարծիք չստեղծվեր նրա մասին...
Ինչ վերաբերվում է Լուլուի խրոխտ հայտարարությանը, որ նրանք բոլոր սցենարներին պատրաստ են և խաղաղության օրակարգին հավատարիմ են և չեն շեղվելու այդ օրակարգից և տանելու են տարածաշրջանը խաղաղության, ապա այս անասնական մտքից ավելի զավեշտալի բան սրանցից լսել հնարավոր չէր...
ԼուլՅու՛, ձեր դավաճանական թիմը միայն մեկ սցենարի է պատրաստ՝ տալ-տալ-տալ Ադրբեջանին այն ամենը, ինչ հնարավոր է...
Լուլո՛ւ, կապիտուլյանտ ոչնչությունները չեն կարող հավասարը հավասարին բանակցել իրենց հաղթածի հետ...
Այ՛ ախչի, 4 տարում որևէ բան հետ բերե՞լ եք բացի տալուց, որ հիմա կլկլում ես ինչ-որ սցենարների մասին...
ԼուլՅո՛ւ, Ադրբեջանը թքած ունի ձեր խաղաղության օրակարգի վրա էլ, ձեր վրա էլ ու ինքը իր ուզածը ստանալով և իր ուզածին հասնելով է այդ «խաղաղությանը» հասնում, որը մեզ համար նորանոր կորուստներ, նսեմացումներ և նվաստացումներ է բերում ու բերելու...»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее