▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լուրը ոչ մի աղերս չունի իրականության հետ. Մետրոպոլիտենը պարզաբանում է

 

Երևանի մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը պարզաբանում է ներկայացրել «Ժամանակ» օրաթերթի 22.06.2019 թվականի՝ «Տեխնոգեն աղետ. Մետրոյի գնացքը կարող է դուրս գալ քաղաքի որևէ հատվածի ասֆալտի միջից» վերտառությամբ հոդվածի վերբերյալ.

«Տեղեկացնում ենք, որ և՛ լուրը, և «մասնագիտական» վերլուծությունները ոչ մի աղերս չունեն իրականության հետ․ ինչպե՞ս կարող է մետրոն դուրս գալ քաղաքի որևէ հատվածի ասֆալտի միջից, եթե այն գտնվում է 70 մետր խորության վրա։

 

 

 

 

 

 

 

 

 

Միաժամանակ տեղեկացնում ենք նաև, որ Երևանի մետրոպոլիտենում գիշերային ժամերին, երբ էլեկտրագնացքներով ուղևորափոխադրումը դադարում է, գործի է անցնում համապատասխան բրիգադը, որն էլ արատացուցիչի միջոցով իրականացնում է բոլոր կայարանների ռելսերի ստուգումները։ Մեկ միլիմետր խախտման և ճաքի դեպքում արատանշվում է դեպքը և անմիջապես նորոգվում։

Երևանի մետրոպոլիտենը աշխատում է իր կարգախոսին համապատասխան և ապահովում է «արագ, անվտանգ և անխափան» ուղևորափոխադրում։ 

Հորդորում ենք մեր գործընկերներին խուճապ չառաջացնել ուղևորների շրջանում և ցանկացած տեղեկատվություն ներկայացնելուց առաջ պարզաբանում ստանալ ձեզ համար միշտ հասանելի հեռախոսահամարի կամ էլեկտրոնային հասցեի միջոցով»,- նշված է հաղորդագրությունում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее