▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լուսավոր Հայաստանից պարզաբանում են վարորդի հետ տեղի ունեցած միջադեպը

Լուսավոր Հայաստան կուսակցության մամուլի խոսնակի պարզաբանումը, խմբակցության վարորդի հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Տարածվեց տեղկատվություն ԼՀԿ խմբակցության մեքենայի վարորդի ճանապարհային միջադեպի մասին, որն իրականությունը ներկայացնում է ամբողջապես խեղաթյուրված:

Վարորդների միջև երթևեկության ընթացքում տեղի է ունեցել միջադեպ, որից հետո մյուս մեքենայի վարորդը կայանել է, որպեսզի հաշիվները մաքրի Համլետ Զարոյանի հետ:

Նա դուրս է եկել շինարարական գործիքը (պտուտակահանը) ձեռքին և դրանով վնասվածքներ հասցրել Համլետ Զարոյանին: Կից նկարներում տեսանելի է Զարոյանի մարմնի վրա պտուտակահանից ստացված վնասվածքները, ինչի առկայությունը բնականաբար վկայում է մյուս մեքենայի վարորդի` հարձակում գործելու մտադրության մասին: Զարոյանը ինքնապաշտպանվել է, կասեցրել հարձակումը, փորձել խլել պտուտակահանը և միջադեպից հետո, ժամը 12:00-ի սահմաններում անձամբ գնացել ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին և ներկայացրել հաղորդում հանցագործության մասին, ստացել դատաբժշկի ուղեգիր, որից հետո անցել է իր առօրյա աշխատանքներին:

Անհասկանալի է, թե Համլետ Զարոյանի կողմից միջադեպից անմիջապես հետո իրավապահներին ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը ինչո՞ւ է shamshyan.com-ը ներկայացրել այնպես, իբրև Զարոյանը հարձակման համար բերման է ենթարկվել: Զարոյանը տեսնելով պտուտակահանը դիմել է ինքնապաշտպանության և վտանգը անցնելուց անմիջապես հետո գնացել ոստիկանություն և տեղեկացրել միջադեպի մասին:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее