▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Լրիվ նորմալ ա, որ Արման Սարոյանի պես մուտիլովչիկը նիկոլի կողքին ա»․ Արամ Գևորգյան

Խմբագիր, բլոգեր Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը ՝ կից տեսանյութով․ «Ասում ա՝ ես սատարող հայտարարություն չեմ արել․․․ 2024 թվականի մայիսի 9-ին, երբ Բագրատ Սրբազանը հասնում էր Երևան, սա «Առավոտ»-ով հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասված էր. «Խորապես մտահոգ ենք վերջին օրերին տեղեկատվական հարթակներում և, մասնավորապես, համացանցում Հայոց Եկեղեցու և հայ հոգևորականության դեմ ահագնացող ատելության խոսքի ծավալներով, որը համեմված է կեղծիքով ու անպատասխանատու մեղադրանքներով: Անշուշտ, այս արշավը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումն առաջնորդում է Հայոց Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներից մեկը, ով անձնական պատասխանատվություն է կրում իր հոտի համար (ամբողջականի հղումը՝ այստեղ

Ավելին, էս չսատարողը 2024 թվականի ապրիլի 29-ին գնացել էր Կիրանց՝ Բագրատ Սրբազանի մոտ։ Օրինակ ես, որ էլի սատարում էի շարժմանը, չեմ կարողացել գնալ, բայց սա, «ՉՍԱՏԱՐԵԼՈՎ ՀԱՆԴԵՐՁ», գնացել էր։ Երևի գնացել էր, ասել, որ չի սատարում։  Ու գնացել էր Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի հետ (հղումը՝ այստեղ), ում այսօր նիկոլի ԱՆարդարադատությունը բանտ է նետել։ Լրիվ նորմալ ա, որ դեռևս Մասյացոտն թեմի առաջնորդ համարվող որ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի՝ Արման Սարոյանի պես մուտիլովչիկը նիկոլի կողքին ա»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее